Բավ է պառակտվել
23-10-2014 16:54

Հայաստան կայցելի Լիտվայի արտաքին գործերի նախարարը

Հոկտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Լիտվայի արտաքին գործերի նախարարին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Նույն օրը տեղի կունենան Հայաստանի եւ Լիտվայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց կհետեւի համատեղ մամլո ասուլիս։ Լիտվայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: