Բավ է պառակտվել
05-05-2016 13:29

Ադրբեջանի դեմ պետք է հետախուզական աշխատանք սկսել

ԱՄՆ–ի Արևելյան և Արևմտյան շրջանների ՀՅԴ կենտրոնական կոմիտեների ներկայացուցիչներ Հայկ Օշականն ու Տարոն Տեր–Խաչատրյանը, Հայ Դատի կենտրոնական հանձնախմբի ղեկավար Րաֆֆի Համբարյանն ու պետական հարաբերական մարզի պատասխանատու Քեյթ Նահապետյանը հանդիպել են ԵԱՀԿ–ի` Արցախի հիմնահարցերով զբաղվող Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: Պատվիրակությունը փոխանցել է համանախագահ Ուորլիքին, որ Ադրբեջանի դեմ պետք է հետախուզական աշխատանք իրականացվի` հիմնվելով ամերիկյան ռազմական օժանդակություններին առնչվող Լիհիի օրենքի վրա, քանի որ Ադրբեջանի բանակը խախտում է միջազգային օրենքները, ավելին` Ադրբեջանի պաշտպանության նախարարը սպառնացել է ռմբակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Պատվիրակության ներկայացուցիչները շեշտել են, որ պետք է կյանքի կոչել կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Էնկլի` հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում զինադադարի պահպանման մասին հետևողական հսկում իրականացնելու առաջարկները։ Անցյալ տարվա վերջին Էդ Ռոյսը կոչ էր արել Հայաստանի և Արցախի վրա սաստկացող հարձակումների վերաբերյալ լսումներ կազմակերպել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբակի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ։ Ռոյսի և Էնկլի`Ուորլիքին և Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարությանը հասցեագրած առաջարկներին զորակցել է ավելի քան 90 կոնգրեսական։ Նրանք առաջարկել են շփման գծից հեռացնել դիպուկահարներին, սարքեր տեղադրել, որոնք կնպաստեն հարձակումների պատասխանատուի բացահայտմանը, ԵԱՀԿ-ի հավելյալ դիտորդների ներգրավել։ Հայաստանն ու Արցախն արդեն հայտնել են, որ համաձայն են այս պայմաններին, սակայն Ադրբեջանը դեռ ընդդիմանում է նրանց։ Հանդիպման ավարտին պատվիրակության ներկայացուցիչները համանախագահ Ուորլիքին վստահեցրել են, որ հայերը միասնաբար կպայքարեն Արցախի համար։