Բավ է պառակտվել
05-02-2015 12:41

Ծառուկյանը խոստանում է հզոր հանրահավաք անցկացնել Երևանում

Առաջիկայում ՀՀ մարզերում կանցկացվեն հանրահավաքներ, իսկ Երեւանում կլինի հզոր հանրահավաք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության» նախաձեռնած՝ քաղաքական եւ հասարակական ուժերի խորհրդաժողովին հայտարարել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նրա խոսքով՝ երկրում քաղաքական մենաշնորհը պետք է արմատախիլ արվի. «Հայաստանին պետք է նոր որակի իշխանություն, նոր, կրթված մարդիկ։ Այս կապակցությամբ ես հայտարարում են նման նոր թեկնածուներին սատարելու իմ պատրաստակամությունը, եւ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս ապրող հայերին, լավ կրթություն ունեցող մասնագետներին հրավիրում եմ միավորվել գործող իշխանություններին այլընտրանք ձեւավորելու շուրջ։ Գնդակն իշխանությունների դաշտում է, բայց նրա ժամանակը հավերժ չէ եւ այն պետք է որոշում ընդունի»,- հայտարարեց Ծառուկյանը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը նաեւ նշեց, որ իր համար Հայաստանում թշնամիներ չկան, իր համար չկան լավ կամ վատ քաղաքական ուժեր, քանի որ ստեղծված իրավիճակում բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ իշխող կուսակցության, խաղից դուրս են, եւ իշխանությունները պետք է փոխեն իրենց մոտեցումը՝ մյուս քաղաքական ուժերին նույնպես իշխանության մեջ լիենլու հնարավորություն տալով։