Բավ է պառակտվել
18-02-2015 12:40

ԲՀԿ առաջնորդը մտադիր չէ հեռանալ քաղաքականությունից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մտադիր չէ հեռանալ քաղաքականությունից: Այդ մասին նշված է նրա մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի հայտարարության մեջ: «Պարոն Ծառուկյանը մտադիր չէ հեռանալ քաղաքականությունից, մտադիր չէ հանձնել իր պատգամավորական մանդատը: Նա կշարունակի իր գործունեությունը: Իսկ նրա հայտարարության մեջ ամեն ինչ հստակ ասված էր. այդ բխում է ժողովրդի շահերից», - ասվում է հայտարարության մեջ: Նշենք, որ որոշ հայկական լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել այն մասին, որ Ծառուկյանը մտադիր է հանձնել իր պատգամավորական մանդատը և հրաժարվել ԲՀԿ նախագահությունից: