Բավ է պառակտվել
06-04-2016 14:24

Ադրբեջանցի քաղաքական գործիչը` Ալիևին. Այլևս չասեք Ղարաբաղը կվերցնենք

Այլեւս չասեք՝ եթե պետք լինի Ղարաբաղը կվերցնենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ադրբեջանի «Ժողովրդական ճակատի» առաջնորդ Ալի Քերիմլին՝ երկրի նախագահ Իլհամ Ալիեւին հիշեցնելով վերջինիս հոխորտանքները, թե «եթե պետք լինի, Ղարաբաղը կվերցնենք», հաղորդում են  ադրբեջանական ԶԼՄ-ները: «Բա ինչու՞ չկարողացաք վերցնել: Եթե խոսում եք բանակի բարձր պատրաստվածության, անկախ կրոնական, էթնիկ տարբերություններից հասարակության միասնականության, աշխարհի, հարեւանների, հատկապես` Թուրքիայի բարձր մակարդակի աջակցության, հակառակորդի դժվար վիճակում եւ խուճապի մեջ լինելու մասին, ապա ինչու՞ չկարողացաք կատարել ձեր «պետք լինին»: Խնդրում եմ, այլեւս «Պետք լինի…» տեսակի արտահայտություններ մի արեք, դա լուրջ չի ընդունվելու», -ընդգծել է Քերիմլին:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Նշենք, որ ապրիլի 5-ին ժամը 12:00-ից շփման գծում իրավիճակը համեմատաբար կայունացել է: