20-05-2015 09:41

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահը կմասնակցի Ռիգայում կայանալիք գագաթաժողովին

Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հրավերով «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնում է Ռիգա` մասնակցելու մայիսի 21-22-ը տեղի ունեցող ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովին: Այս մասին տեղեկացնում է «Օրինաց երկիր» կուսակցության լրատվական ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսված են Արթուր Բաղդասարյանի հանդիպումները ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի և եվրոպական մի շարք երկրների ԵԺԿ անդամ կուսակցությունների նախագահների և ներկայացուցիչների հետ: ՕԵԿ նախագահը նաև հանդես կգա ելույթով: