06-06-2015 14:42

«Օրինաց Երկիր»-ի ղեկավարը Հայաստանում ձևավորել է «Հայկական վերածնունդ» նոր շարժումը

Ավելի քան 60 ընկերություն, 10 քաղաքական կուսակցություն և 50 հասարակական կազմակերպություն միավորվել են «Հայկական վերածնունդ» շարժման ստեղծման շուրջ: Այսօր հասարակական-քաղաքական նախաձեռնության առաջին հավաքին այս մասին ասաց ըդդիմադիր «Օրինաց Երկիր» (ՕԵԿ) կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Այս միության ստեղծման նախաձեռնող Ա. Բաղդասարյանը նշեց, որ իրենց նպատակը հզոր շարժում ստեղծելն է, որը. « Իրոք կպայքարի երկրում վերածննդի համար»: Նրա խոսքերով այսօր հասարակությանը անհրաժեշտ է համախմբում, իսկ թերահավատ տրամադրությունների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է համախմբել ազգի լավագույն ուժերը՝ հանուն երկրի վերածննդի: Ա. Բաղդասարյանը հայտարարեց, որ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը ուղղված չէ որևէ կուսակցության կամ կոնկրետ անձի դեմ և իր առաջ խնդիր չի դնում ընդդիմադիր դաշտի սեփականաշնորհումը.« Մենք պատրաստ ենք համագործակցության ցանկացած մեկի հետ: Մեր ազգը իրոք նի նոր  բանի կարիք ունի»,- ընդգծեց ՕԵԿ կուսակցության նախագահը: