25-04-2015 11:17

Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԺԿ նախագահի հետ քննարկել է ՀՀ ներքաղաքական վիճակը

Այսօր՝ ապրիլի 25-ին, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն իր աշխատավայրում ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլին և նրա գլխավորած պատվիրակությանը: Դոլը և Հովհաննիսյանը քննարկեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետքերով ծավալվելիք գործընթացներն ու առաջիկա զարգացումները, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և քաղբանտարկյալների առկայության հարցը, Եվրոպայի միության հետ Հանրապետության հետագա համագործակցության եզրերը, տարածաշրջանի անվտանգության խնդիրներն ու արտաքին քաղաքականության մարտահրավերները, ինչպես նաև ԵԺԿ ընտանիքի շրջանակներում «Ժառանգություն» կուսակցության նորարար նախաձեռնությունները: Հանդիպմանը մասնակցում էին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, միջազգային հարցերով կուսակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը: