Բավ է պառակտվել
26-04-2018 14:01

Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը քննարկումներ են անցկացրել

Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են ու քննարկել ստեղծված ներքաղաքական վիճակը։

«Հենց նոր հանդիպում ունեցա Գագիկ Ծառուկյանի հետ։ Քննարկեցինք ստեղծված ներքաղաքական վիճակը և հնարավոր լուծումները։ Քննարկումները կշարունակվեն», – գրել է Փաշինյանը Facebook–յան իր էջում։

Հիշեցնենք որ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել էր իր թիմին վարչապետի պաշտոնում ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։

«Պատրաստ եմ աջակցել Նիկոլի վարչապետ դառնալուն, իմ ժողովրդի ցավը տանեմ, եթե նման որոշում է կայացրել, մենք պարտավոր ենք դա կատարել», – ասացել էր Ծառուկյանի։