Բավ է պառակտվել
02-04-2017 15:36

Լևոն Տեր-Պետրոսյանին 10- րդ անգամից նոր հաջողվեց քվեարկել ԱԺ ընտրություններին

Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր « Կոնգրես- ՀԺԿ» դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կիրակի օրը քվեարկեց իր ընտրատեղամասում:
«Ես քվեարկեցի և կատարեցի իմ քաղաքացիական պարտքը»,- ԱԺ ընտրությունների քվեարկությունից հետո նա այդ մասին հայտարարել է լրագրողներին:
Նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի քվեարկության ընթացքում տեխնիկական խոտան է առաջացել, երբ մատնահետքը նույնականացնող սարքը չի ճանաչել նախկին նախագահը մատնահետքը: Այդ պատճառով նա ստիպված է եղել հերթով սարքին մոտեցնել բոլոր տասը մատերը:
Տեխնիկական անսարքության հնարավոր պատճառների վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է «գյուղատնտեսական աշխատանքների պատճառով»:
Ավելի վաղ նմանատիպ տեխնիկական անսարքություններ ի հայտ էին եկել գործող նախագահ Սերժ Սարգսյանի քվեարկության, ինչպես նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներից մեկի՝ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանի քվեարկության ժամանակ:
Ապրիլի 2-ին Հայաստանում անցնում են խորհրդարանական ընտրություններ: Դրանք առաջին ընտրություններն են՝ 2015թ. Սահմանադրական բարեփոխումներից հետո, որոնցով նախատեսվում է 2018թ. գործող նախագահի լիազորությունների ավարտից հետո անցում կատարել կառավարման Խորհրդարանական համակարգին: Հանրապետության խորհրդարանում տեղերի են հավակնում հինգ կուսակցություն և չորս նախընտրական դաշինք: