17-05-2014 16:23

Այսօր քառյակը կրկին փակ հանդիպում է ունեցել

Այսօր ՀԱԿ խմբակցությունում կայացել է խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի ներկայացուցիչների հերթական փակ հանդիպումը, այս մասին հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա՝ հանդիպմանը քննարկվել է միասնական քաղաքական օրակարգի ձևավորման հարցն ու հանրային միջոցառումների անցկացման մասին հարցը: «Ոչիշխանական չորս խմբակցությունների դիրքորոշումները բավական մոտ են իրար: Հուսով ենք, որ քվեարկության օրը կունենանք միասնական դիրքորոշում»,- նշեց Զուրաբյանը: Պատգամավորը մարժամանակ վստահեցրեց, որ մեկ շաբաթվա ընթացքում քառյակը ժողովրդին մասնակից կդարձնի ձևավորվելիք քաղաքական օրակարգին: «Կանցկացնենք նաև հանրահավաք, որի նպատակը կլինի նշված քաղաքական օրակարգի իրականացումը:»,-ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Ըստ Զուրաբյանի, քննարկել են նաև ԱԺ առաջիկա քառօրյայում ներկայացվելիք նոր ձևավորված կառավարության ծրագրի շուրջ միասնական դիրքորոշում ձևավորելու հարցը։