09-06-2015 16:56

Լ. Զուրաբյանը՝ «Նաիրիտ»-ի վերագործարկման նախապատրաստվող շուրջ խարդախության մասին

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար  Լևոն Զուրաբյանը հայտնում է, որ «Նաիրիտ »  քիմգործարանի վերագործարկման հետ կապված մեքենայություններ են նախապատրաստվում: Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ Զուրաբյանը հայտարարեց.
«ՀՀ իշխանությունները խոստացել են, որ մինչև հուլիսի 15-ը կլուծեն «Նաիրիտ »  քիմգործարանի աշխատակիցների աշխատավարձերի հարցը: Իհարկե լավ է, որ այդ հարցը լուծվում է, բայց այդ լուծումը հնարավոր է դարձել հենց նաիրիտցիների շնորհիվ, որոնք հետևողականորեն պայքարում էին իրենց իրավունքների համար: Բայց եկեք չմոռանանք, որ երկու առանցքային հարց ևս լուծում են պահանջում: Առաջին հերթին անհրաժեշտ է պատասխանատվության կանչել չարաշահումների,  և «Նաիրիտ » -ի՝ տասնյակ միլիոնների հասնող թալանի հեղինակներին: Երկրորդ խնդիրը, որը երևի ավելի կարևոր է, վերաբերվում է Հայաստանի քիմիական արդյունաբերության ապագային, «Նաիրիտ » քիմգործարանի վերագործարկմանը:
Իմ ձեռքերում մի փաստաթուղթ է, որը ներկա պահին ՀՀ իշխանությունները գաղտնի են պահում: Սա Համաշխարհային բանկի(ՀԲ) մասնագետների հետազոտությունն է, որը կատարվել է իշխանությունների պատվերով և համաձայն որի, «Նաիրիտ » քիմգործարանի վերագործարկումը նպատակահարմար չէ և քիմգործարանը պետք է  լիկվիդացվի: Ես կցանկանայի այս ամբիոնից հայտարարել, որ իմ ձեռքի տակ կա ևս երկու նմանատիպ կարևոր փաստաթուղթ. «Ջակոբս » ընկերության հետազոտության եզրակացությունը, որն իրականացվել է ռուսական «Ինտերա» ընկերության պատվերով 2011թ., և երկրորդ փաստաթուղթը,  նույն ընկերության կողմից իրականացված հետազոտությունների եզրակացությունն է, կատարված արդեն 2013թ.՝ «Ռոսնեֆտ» ընկերության պատվերով:
Երկու փաստաթղթերում բարձր վարկանիշ ունեցող միջազգային փորձագետները հանգել են  եզրակացության, որ բուտադինային կաուչուկի արտադրությունը ունի մեծ հեռանկարներ և բարձր շահութաբերություն: Վերջին հետազոտությունը, որն ընթացիկ տարում իրականացվել է ԿԲ-ի փորձագետների կողնից ևս նշում է «Ջակոբս »-ի հետազոտությունների արդյունքները, բայց  մատնանշում է, ո՛չ թե այս ընկերության  եզրակացությունը, այլ ԿԲ-ի եզրակացությունը:
Ես հայտարարում եմ, որ այդ բոլոր փաստաթղթերը գտնվում են իմ տրամադրության տակ և ես առաջարկում եմ «Նաիրիտ » -ի հարցով խորհրդարանակա Տնտեսական հանձնաժողավի նիստ անցկացնել , որի ընթացքում ես կներկայացնեմ այդ բոլոր փաստաթղթերը: Այն հանգամանքը, որ հեղինակավոր «Ջակոբս » ընկերությունը երկու անգամ  դական եզրակացություն է տվել «Նաիրիտ » -ի վերագործարկման հեռանկարների վերաբերյալ, մինչդեռ ԿԲ-ն իշխանությունների պատվերով տվել է արմատապես հակառակ եզրակացություն, փաստում է այն մասին, որ մենք գործ ունենք մեքենայությունների հետ, որոնց նպատակն է հասարակությանը մոլորության մեջ գցելը և Հայաստանը լուրջ քիմիական արդյունաբերություն ունենալու հեռանկարից զրկելը»: