Բավ է պառակտվել
25-06-2015 14:26

Ստրասբուրգում Լևոն Զուրաբյանը հանդիպել է ԵԽԽՎ Գերմանիայի պատվիրակությանը

Ստրասբուրգում Լևոն Զուրաբյանը երեկ հանդիպել է ԵԽԽՎ Գերմանիայի պատվիրակությանը՝ պատվիրակության ղեկավար, Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերի գլխավորությամբ։ ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Զուրաբյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ օրեցօր թափ հավաքող պայքարը, ինչպես նաև ցուցարարների, քաղաքացիների և լրագրողների դեմ տեղի ունեցած բռնությունների մանրամասները։ Զրույցի ընթացքում ներկայացվել է Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր պատկերը, մասնավորապես՝ ընտրական ինստիտուտի ոչնչացումը իշխանությունների կողմից, այսպես կոչված Սահմանադրական բարեփոխումների իրական ու բուն նպատակները, հեռուստատեսության նկատմամբ իշխանության կողմից տոտալ վերահսկողությունը և գրաքննությունը, քաղբանտարկյալների վերաբերյալ խնդիրները։