28-02-2014 14:12

ՀՀ առաջին նախագահը մարտի 1-ի սպանդի՞, թե՞ հանրահավաքի կազմակերպիչն է

 ՀՀ Ազգային Ժողովում շարունակվում են բուռն քննարկումները: Պատգամավորները մեկը մյուսի ետևից քննարկում և քննադատում են գործընկերների ելույթները: Այս անգամ էլ հերթը ՛՛Օրինաց երկիր՛՛ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանինն է: Նա անրադարձավ Ալեքսանդր Արզումանյանի այն հայտարարությանը, թե բացի ՀԱԿ-ից ու ՛՛Ժառանգությունից՛՛ մնացած բոլոր ուժերը կոծկում են մարտի 1-ի դեպքերի մանրամասները:

՛՛Նա իրեն իրավունք վերապահեց քաղաքական չորս ուժերին մեղադրել կոծկելու մեջ: Մենք երբեք որևէ բան չենք կոծկել, ու ես նրան տեղից ասացի՝ դու կոծկելը փնտրիր նախկին շեֆիդ մեջ, որ չեկավ ու որևէ բան չասաց: Ես ասացի, որ ինքը իրավունք չունի մեղադրել մեզ նման ծանր հանցագործության կոծկման մեջ՛՛,- ասած Հովհաննես Մարգարյանը:

Ըստ նրա մարտի 1-ի մեղավորները միանշանակ պիտի պատժվեն, քանի որ 10 զոհ կա: Հովհաննես Մարգարյանը մարտի 1-ի կազմակերպիչ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է տեսնում:

Այն հարցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը սպանդի՞ կազմակերպի՞չն էր ,թե՝ հանրահավաքի, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց, թե հանրահավաքի։

Հարցին, թե ըստ նրա՝ սպանդի կազմակերպիչները իշխանության ներկայացուցիչնե՞ր են, թե՝ ընդդիմության, պատասխանեց ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը։

՛՛Դուք ուղղակի փորձում եք քաղաքականացնել ավելին, քան դա արել է հանրահավաքի հիմնական կազմակերպիչը։ Խոսքը վերաբերում է ընտրաօլիգարխիկ տարրերին, այսինքն՝ քաղաքական կողմնորոշում չունեցող։ Հասկանալի էր չէ՞, նաև այդ հայտարարության մեջ ասել էր՝ դա ուժային կառույցները չեն, իր խոսքերն եմ կրկնում՛՛,-ասաց նա։