Բավ է պառակտվել
07-03-2014 18:31

Լևոն Տեր -Պետրոսյանը հիանալի գիտնական է ու մի կաթիլ արյուն չի ցանկանում. Զոյա Թադևոսյան

Այսօր, Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի անդամ Զոյա Թադեւոսյանը հայտարարել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք Մայդան եւ արյունահեղություն չի ցանկացել:

՛՛Լևոն Տեր-Պետրոսյանը հիանալի գիտնական է եւ քաղաքական գործիչ, նա երբեք չի ցանկացել, որպեսզի նույնիսկ մեկ կաթիլ արյուն թափվի՛՛,-նշեց Զոյա Թադևոսյանը և հավելեց, որ դրա ապացույցն է 1998թ. իշխանությունից նրա խաղաղ հեռանալը եւ մարտի 1-ի հանրահավաքի ընթացքում վերջին ելույթը, որի ժամանակ նա հայտարարել էր, թե քաղաքական փոփոխությունները պետք է անարյուն լինեն:

Այս տեսակետին համամիտ է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը: «Նա չի ցանկանում թույլ տալ, որպեսզի երկրում թեկուզ մի մարդու վտանգ սպառնա», - ընդգծել է Բոստանջյանը: Խոսելով Ուկրաինայում իրադարձությունների հնարավոր տնտեսական հետեւանքների մասին՝ Բոստանջյանը նշել է, որ առայժմ պետք չէ ուղղակի փոխազդեցություն սպասել, նման ինչ-որ բանի մասին կարելի է խոսել միայն եթե ճգնաժամային դրությունը ձգձգվի: