Բավ է պառակտվել
19-11-2014 17:59

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Լեհաստանի դեսպանին

Այսօր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Լեհաստանի արտակարգ եւ լրազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ` վերջինիս նախաձեռնությամբ։ ՀԱԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեսպանի խնդրանքով, նախագահ Տեր-Պետրոսյանը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական հարցերին, հնարավոր զարգացումներին ու քաղաքական պրոցեսների հանգուցալուծման հեռանկարներին։ Առաջին նախագահը ներկայացրել է նաեւ տարածաշրջանային համագործակցության եւ անվտանգության, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական հիմնախնդիրների վերաբերյալ իր տեսակետներն ու գնահատականները։ Նախագահ Տեր-Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության համար եւ մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։ Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ Ավետիս Ավագյանը։