Բավ է պառակտվել
29-03-2014 15:41

Լևոն Տեր-Պետրոսյանը գաղտնի պայմանավորվածությու՞ն ունի Ռ. Քոչարյանի հետ

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Հայազն՛՛ կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը նշեց, թե Հայ ազգային կոնգրեսը լուրջ խնդիրներ կունենա իր համախոհների հետ, եթե բացահայտվի` Լեւոն Տեր-Պետրոսյանը գաղտնի համաձայնության է եկել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ` նրան իշխանության բերելու հարցով: «Իհարկե ասում են, որ ԲՀԿ-ի հետեւում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, բայց դա չի նշանակում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայն է, որ երկրորդ նախագահը գա իշխանության, քանի որ իրենք Մարտի 1 ունեն: Միայն սրա համար Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է թույլ չտա, որ Քոչարյանը վերադառնա: Եթե Քոչարյանը գա իշխանության եւ առաջին նախագահը կանգնի նրա կողքին, ապա լուրջ խնդիրներ կունենա իր համախոհների հետ»,- ասաց նա: Լրագրողների այն դիտարկմանը, թե մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, համեմատելով Ծառուկյանին Իվանիշվիլիի հետ, «շոյեց» Քոչարյանի ականջը, Աղայանը հորդորեց. «Այսօր Հայաստանում ձեւավորվում է գործակալական հարձակումներ ձեւաչափը, երբ տարբեր ուժեր, քաղաքացիական նախաձեռնություններ իրար մեղադրում են սրա նրա գործակալը լինելու: Եթե մեկը քննադատում է չորս ուժերին, ասում են` իշխանական գործակալ է նա: Այնպես որ հորդորում եմ՝ բոլորին անհիմն չմեղադրել միմյանց»: