Բավ է պառակտվել
02-05-2016 11:46

Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ պետք է հանդիպի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

 Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին հարցազրույցում նշել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո պայմանավորվածություն ունի հանդիպելու նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Իր հերթին, ԼՂՀ նախագահը հայտարարել էր, որ կապ է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետր, երբ վերջինս առողջական խնդիրներով գտնվում էր ԱՄՆ-ում, հետաքրքրվել է նրա առողջական վիճակով եւ առաջարկել , որ Հայաստան վերադառնալուց հետո լինի իր հայրենիքի արցախյան հատվածում:

Նշենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին անգամ Լեռնային Ղարաբաղում եղել է 2007 թվականին՝ 2008-ի նախագահական ընտրությունների նախաշեմին: