21-02-2015 10:25

Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն Տեր-Պետրոսյանը չի տեսնում. ՀԱԿ

Լեւոն Տեր-Պետրոսյանը լիովին բավարարված է Սերժ Սարգսյանի պատասխանով` գնահատելով այն հանգամանքը, որ նրանում հստակորեն շարադրված է վերջինիս տեսակետը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է  ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։ Նրա խոսքով, Սարգսյանը համարում է, որ հռչակագիրը հրաշալի փաստաթուղթ է եւ արտահայտում է համայն հայության կամքը: «Մինչդեռ Տեր-Պետրոսյանը համարում է, որ հռչակագիրը Հայաստանի եւ Ղարաբաղի համար վտանգներով հղի փաստաթուղթ է, եւ որ առանց հանրաքվեի այն չի կարող արտահայտել համայն հայության կամքը: Մնացյալը հասարակության ու սերունդների դատելիքն է: Ըստ այդմ, քանի որ բանավեճը հրապարակային է, Տեր-Պետրոսյանն այլեւս Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն չի տեսնում»,- նշել է Մուսինյանը: