Բավ է պառակտվել
18-03-2014 17:53

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Լիտվայի դեսպանին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հանդիպել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում են «Հայ ազգային կոնգրեսի» մամուլի ծառայությունից։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպման ընթացքում, դեսպանի խնդրանքով, Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամային իրավիճակը, երկրում ժողովրդավարության և օրինականության հաստատման, տնտեսական զարգացման և սոցիալական իրավիճակի բարելավման ճանապարհին առկա խոչընդոտները: Տեր-Պետրոսյանը առաջնային մարտահրավեր է համարել արտագաղթի տագնապալի ծավալները և այն կանխելու գործում` ներկա իշխանությունների անընդունակությունը: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների խնդիրներին, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին: Հանդիպմանը մասնակցել է նաև «Հայ ազգային կոնգրեսի» վարչության անդամ Ավետիս Ավագյանը: