19-09-2014 13:31

Նախագահի ինստիտուտը մի քանի գլուխ բարձր է խորհրդարանի իստիտուտից.քաղաքագետ

«Խորհրդարանական համակարգին անցնելու համար պետք են կայացած քաղաքական կուսակցություններ` բարոյական նկարագրով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում համոզմունք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Անրադառնալով սահմանադրական բարեփոխումներին քաղաքագետը նշեվ, որ նման կուսակցություններ ունենալու պայմաններում խորհրդարանական համակարգին անցնելը վտանգավոր է դառնում, որովհետև ղեկավարելու են գալիս կլանային խմբերը: «Վստահաբար, նոր խորհրդարանում չենք ունենալու ավելի լավ կազմ, քան այսօր կա, և վտանգավոր է նրանց վստահել ամբողջ իշխանությունը»,-կարծում է Լևոն Շիրինյանն ու հավելում. «Մենք ունենք ընտրության հակամշակույթ, երբ ոստիկանը չի նկատում` ինչ է կատարվում, իրավական մարմինները չեն տեսնում, և ծառերի տակ արվում է՝ ինչ պիտի արվի: Այս «քաղաքական մշակույթը» չեմ կարծում, որ երկու տարվա ընթացքում կհաղթահարվի՝ հատկապես, եթե հաշվի առնենք, որ ժողովուրդն աղքատ է»:  Քաղաքագետը գտնում է, որ մեր երկրում նախագահի ինստիտուտը մի քանի գլուխ բարձր է խորհրդարանի իստիտուտից: «Այսօր Հայաստանում հանրության մոբիլիզիցիայի կարիք կա: Բացի դրանից՝ Հայաստանին հետևողականորեն մեկուսացնում են, իսկ այստեղ առաջնային դիրք ունի մեր հարևան Վրաստանը: Այս պայմաններում անթույլատրելի է գնալ պառլամենտական համակարգի»,-ընդգծեց Լևոն Շիրինյանը: