25-09-2014 18:50

Առանձնապես ողբերգություն չէ, որ քառյակը դարձել է եռյակ.քաղաքագետ

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում քաղաքագետ Լևոն Շիրինյանն անդրադառնալով եռյակի պահանջներին և իշխանափոխության անհրաժեշտությանը կարծիք հայտնեց, ըստ որի Իշխանափոխություն, որ գոռում են, այսօրվա ռեսուրսով հնարավոր չէ: «Եռյակի ներկայացրած 12 կետերը փոքր քայլերով արագություն վերցնելու մեկնարկային վիճակ է»: Քաղաքագետը հորդորեց անընդհատ չքարկոծել եռյակի ուժերին ու իշխանությանը հիշեցրեց. «Մենք գիտենք, թե ձայները ոնց եք ստացել»: Քաղաքագետն առանձնապես «ողբերգություն չի համարում այն, որ քառյակը դարձել է եռյակ» և խորհուրդ է տալիս սպասել ու տեսնել, թե հոկտեմբերի 10-ին եռյակը ինչ քաղաքական կուրս կառաջարկի: «Դաշնակցության այս կամ այն ուժին միանալու հարցը համարում եմ «քաղաքական նոնսենս» ու կարծում եմ, որ Դաշնակցությունը պետք է իր ուրույն տեղը զբաղեցնի, քանի որ այսօր ՀՀ աշխատավորությունն իր շահերի պաշտպան կուսակցություն չունի»,-եզրափակեց Լևոն Շիրինայնը: