08-09-2014 12:48

Մեր արժանապատվությունն օգոստոսյան սահմանային դեպքերից հետո բարձրացավ.քաղաքագետ

Ըստ քաղաքագետ լևոն Շիրինյանի՝ մեր արժանապատվությունն օգոստոսյան սահմանային դեպքերից հետո բարձրացավ: «Արդյունքում  Ուորլիքը մոռացավ իր ասածներն ու սկսեց ասել, որ հակամարտությունը պիտի սառեցվի: Աշխարհը սկսեց գնահատել մեզ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց քաղաքագետը:  Լևոն շիրինյանն ուրախությամբ փաստում է, որ մեր բանակը տեխնիկական առումով էլ է շատ առաջ է գնացել: «Բոլոր տղաներն էին հերոս, փառք ու պատիվ բոլորին, բայց ուզում եմ առանձնացնել Նորայր Քամալյանին, ով կարծես Սասունցի Դավթի կերպարը լիներ: Այս տղան առյուծաձև Մհերի պես մենակ, անզեն մի քանի թուրքի դեմ կռվեց ու հաղթեց»,-ընդգծեց  փորձագետը: «Մեր իշխանություններին ցանկանում եմ արժանապատվության վերադարձ` մի բանաձևով` լինել հայամետ և հայաստանակենտրոն»,-ասաց Շիրինյանն ու հավելեց.  «Իսկ խնդիրների լուծման առաջին ու կարևոր քայլն, իհարկե, ամեն միջոցներով արտագաղթի կասեցումն է: Սփյուռքի նախարարությունը պիտի վերանվանվի Ներգաղթի նախարարության և, աշխատատեղեր ու իրավական պետություն ստեղծելով»: