04-10-2014 15:16

Հեղինակությունների իշխանությունը պետք է փոխարեինել իշխանության հեղինակությամբ.քաղաքագետ

«Ե՛վ տաք աշնան հեղինակներին, և՛ սառը ցնցուղ գործադրողներին ուզում եմ մի բան հիշեցնել, որ ժողովուրդը սուվերեն է, ինքնիշխան է, պետք է իրականանա ժողովրդի կամքը, եթե նա ցանկանում է, որ այսօր՝ այս պահին, քաղաքական էլիտան փոխվի, պետք է փոխվի, եթե չի ուզում, վստահ եղեք, որ այդ ընդդիմության, իշխանության խոստումները ոչ մի ձև չեն իրականանա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ խոսելով հոկտեմբերի 10-ին կայանալիք եռյակի հանրահավաքի մասին: Ըստ քաղաքագետի՝ քաղաքական էլիտայի խնդիրը ժողովրդին բարձրացնելն է, ոչ թե սպեկյուլատիվ կերպով ժողովրդի առաջացած վիճակի մեջ սեփական խմբային շահեր առաջնորդելը: «Իշխանության մի մասը կամ ամբողջությամբ պետք է փոխվի անպայմանորեն»,- ընդգծեց քաղաքագետն ու ավելցրեց. «Այսօրվա հեղինակությունների իշխանությունը պետք է փոխարինել իշխանությունների հեղինակությամբ, ինչի կարիքը շատ ունենք»: Փորձագետի կարծիքով՝ «իշխանափոխություն լինելո՞ւ է, թե՞ ոչ» հարցը հրահրվում է. «Ամսի 10-ին միտինգը կլինի, և կարելի է ենթադրել, որ միտինգի տրամադրությունը կհուշի փոփոխությունների պահանջ ներկայացնող օպոզիցիային՝ չափն ինչպես վերցնել: Հստակ պետք է հայտարարվի՝ երկրում պետք է կառուցվի իրավական պետություն: Եթե սա չի լինելու, անիմաստ է լինելու ամեն ինչ»: Պետության ստեղծման գործը մեր խնդիրն է, և այստեղ բանաձևը, Լևոն Շիրնյանի համոզմամաբ հետևյալն է՝ եղիր հայամետ, գործիր հայաստանակենտրոն: News.gisher.ru-ի այն հարցին, թե արդյոք քաղաքագետը վստահամում է եռյակի ձևաչափին, բանախոսը պատասխանեց. «Այս պահին մեզ ամենից շատ լավատեսություն է պետք: Վստահում եմ, պարզապես եռյակը պիտի գիտակցի, որ եթե այս անգամ էլ ժողովուրդը հիասթափվի արտագաղթը լակն թափ է վերցնելու ու արդեն սա լինելու մեր վերջը»: