15-03-2014 13:49

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ես դիտում է այնպես, ինչպես Դեմոկրատական կուսակցությունն է ԱՄՆ-ում».քաղաքագետ

«Հայաստանում խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը՝ «հրաշալի քառյակը», լավ գործընթաց են սկսել»,-այսօր լրագրողական լսարանի հետ, այսօր, հանդիպման ընթացքում, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: «Ես ողջունում եմ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի այն տեսակետը, թե պետականության կայացման գործընթացում մի բևեռը կա՝ ի դեմս Հանրապետականի, պետք է երկրորդ բևեռը։ Սա համարում եմ բնական գործընթաց, եթե սա կայանա, և եթե իշխանությունների ասածն էլ իրական է, ոչ թե բլեֆ կամ ֆլիրտ, ուրեմն լավ կլինի,- ասաց Լևոն Շիրինյանը:
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ես դիտում է այնպես, ինչպես Դեմոկրատական կուսակցությունն է ԱՄՆ-ում»,-ասաց բանախոսը:
Վերջինիս խոսքով՝ եթե գործընթացները նմանեցնում ենք ԱՄՆ-ին, ապա օրինակը պետք է վերցնել և կիրառել։ «Եթե այս գործընթացը կայանա, լավ կլինի։ Ընդդիմությունը շատ արագ քաղաքական համակարգի ռեֆորմի ծրագիր պետք է ներկայացնի։ Ընդդիմությունը պարտավոր է եղած տնտեսական-քաղաքական պլատֆորմը փոփոխության ենթարկի, ինչը Հայաստանը մտցրել է փակուղու մեջ, եթե չանի, ապա կնշանակի, թե ընդամենը անձերի փոփոխություն է տեղի ունեցել»,-նշեց քաղաքագետը:
«Մենք պետք է դասեր քաղենք Ուկրաինայի օրինակից, քանի որ, ուկրաինական պետությունը մասնատվեց, որովհետև ներսում իրար չհասկացան. ո՛չ թուրքերն էին պատճառը, ո՛չ էլ ածուխ ու ծով չունենալը»,-ընդգծեց Լևոն Շիրինյանը։