Բավ է պառակտվել
13-03-2014 17:45

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

ՀԱԿ գրասենյակից հայտնում են, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն, այսօր՝ մարտի 13-ին, հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի հետ` վերջինիս նախաձեռնությամբ եւ ներկայացրել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Հանդիպման ընթացքում Հրիսթեայի խնդրանքով Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է ներքաղաքական կյանքում հնարավոր զարգացումները` նշելով, որ Հայաստանում ժողովրդավարության եւ օրինականության հաստատման, տնտեսական զարգացման եւ սոցիալական իրավիճակի բարելավման անհրաժեշտ պայմանը երկրում օրինակարգ իշխանության հաստատումն է: Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարաբերությունների խնդիրներին եւ դրանց հնարավոր ազդեցությանը հայաստանյան զարգացումների վրա: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ Դիրք Լորենցը, Անդրեյ Դիդենկոն, ինչպես նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ վարչության անդամ Ավետիս Ավագյանը: