Բավ է պառակտվել
23-01-2014 13:40

Ադրբեջանցիների համար կան օրեր, որոնք նրանք չեն կարողանում «մարսել»

 Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Լևոն Մելիք- Շահնազարյանը անրադառնալով հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը տեղի ունեցած դեպքերին , նշեց, որ ադրբեջանական կողմը չնայած պնդում է, թե զոհեր չունի, այնուամենայնիվ ունեցել է 7 զոհ։
«Մարտակերտի շրջանի Ջրաբերդի ուղղությամբ սպանվել են 4 ադրբեջանցի գրոհայիններ, Հադրութի ուղղությամբ 3 զինվոր է կորցրել, ընդհանուր՝ 7 ադրբեջանցի դիվերսանտներ։ Վիրավորների թիվը 20-30 սահմաններում տատանվում է, դժվար է ասել։ Մեր կողմից միայն մեկ զոհ է եղել, բոլորս ցավում ենք կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի համար, իսկ վիրավոր չունենք»,-ասաց նա։
Քաղաքագետը ընգծեց, նաև, որ չնայած իր տվյալների ադրբեջանական հատուկ պատրաստված ջոկատայինների թիվը, երկու ուղղությամբ կազմել է շուրջ 45 հոգի, իսկ հայկական կողմի երկու դիրքերից մեկի զինծառայողները, պաշտոնական տվյալներով, 9 հոգի են եղել, այն էլ՝ ժամկետային զինվորներ,կարող ենք փաստել, որ իրապես ռազմական լուրջ պատրաստականության ունենք։
Ավելին՝ բանախոսը տեղեկացրեց, թե Մարտակերտի շրջանում մինչ օրս ադրբեջանցու երկու դիակ շարունակում է մնալ չեզեք գոտում։ «Դա տեսանելի է մեր զինվորների կողմից, իրենք չեն համարձակվում, տանել իրենց դիակները, իսկ մեզ հարյուր տարի պետք չեն»։
Ըստ քաղաքագետի՝ ադրբեջանցիների համար կան օրեր, որոնք նրանք չեն կարողանում «մարսել», ինչպիսին հունվարի 20-ն է։ Այս օրը, ըստ նրա, Սև հունվար է կոչվում, երբ սովետական բանակը մտավ Բաքու և կանխեց Բաքվի ջարդը։ Լ. Մելիք-Շահնազարյանը նշեց, որ,մյուս նման օրերից են փետրվարի 26-ը՝ Խոջալուի դեպքերը, մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրում, մայիսի 18-ը, հունիսի 15-ը, սեպտեմբերի 2-ը։ «Պետք է իմանանք, որ այդպիսի օրեր կան և պետք է այդ օրերին ավելի զգոն լինել»,-եզրափակեց նա։