Բավ է պառակտվել
12-03-2014 13:45

Արցախյան պատերազմի մասին Ադրբեջանի գաղտնի փաստաթղթերը հրապարակվեկ են քաղաքագետի գրքում

Այսօր կայացած մամուլի ասուլի ընթացքում քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը ներկայացրեց իր նոր լույս տեսած «Агрессия Азербайджанской республики очертила границы» (Ադրբեջանական Հանրապետության ագրեսիան գծեց սահմանները) գիրքը, որտեղ տեղ են գտել Արցախի հերոսամարտի դեռ առաջին ամիսներին Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև կնքված գաղտնի փաստաթղթերը:
«Դեռ պատերազմի ժամանակ մեր հետախուզական աշխատանքների շնորհիվ ձեռք էինք բերել այս փաստաթղթերը, բայց հետո կորցրել: Ահա նորից արխիվից գտել ենք այս փաստաթղթերը»,-նշեց քաղաքագետն ու հավելեց, որ չնայած այսօր Ադրբեջանը ներկայացնում է, թե Հայաստանը դիմել է ագրեսիայի ու գրավել իր տարածքները, իրականում այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ իրենք են սկսել ամեն ինչ, փորձել են ցեղասպանություն իրականացրել հայերի նկատմամբ:
«Ինձ համար հատկապես կարևոր են երկու փաստաթղթեր: Դրանցից մեկում Ադրբեջանի այդ օրերի ԿԳԲ-ի պետը երկրի պետքարտուղարին հորդորում է փակել Արցախի ու Հայաստանի միջև սահմանը, որպեսզի այնտեղ գործողություններ սկսելուց հետո Հայաստանը չկարողանա օգնության հասնել»,-ասաց նա ու շարունակեց. «Սա ապացուցում է, որ ագրեսորը Ադրբեջանն է։ Ես գիրքն արդեն ուղարկել եմ Արտգործնախարարություն և հուսամ, որ այն կդրվի բանակցային սեղանին: Գիրքը ուղարկել եմ Ռուսաստանի տարբեր հետազոտությունների ինստիտուտներ, Եվրախորհրդարան և առաջիկայում կուղարկեմ ԱՄՆ»: Հարկ է նշել, որ Լևոն Մելիք-Շահնազարյաին հեղինակած գիրքը լույս է տեսել 800 տպաքանակով և նախատեսված չէ վաճառքի համար: