Բավ է պառակտվել
29-07-2016 13:32

Քննիչը Լևոն Բարսեղյանին ազատ արձակելու որոշում է կայացրել

Քիչ առաջ քննիչը որոշում է կայացրել «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին ազատ արձակելու մասին: Քննչական կոմիտեից հաստատեցին այս տեղեկությունը՝ նշելով, որ ստացվել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի Լևոն Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակը սառը զենք չէ։ Հարցաքննվել է նաև փորձագետը։

«Ձեռք բերված ապացույցների համակցությամբ քննիչը որոշում է կայացրել Լևոն Բարսեղյանին արգելանքից ազատելու մասին»,- ասաց ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ ավելացնելով, որ կկարճվի նաև քրեական գործի վարույթը։

Լևոն Բարսեղյանը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին ՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է դանակ և ոստիկանությունը նախապատրաստված նյութերն ուղարկել է Շենգավիթի քննչական բաժին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով: