Բավ է պառակտվել
19-04-2014 16:23

«Նոր վարչապետի աշխատանքից դրական սպասելիքներ ունեմ». Լ. Ալեքսանյան

Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը համոզմունք հայտնեց, որ նոր վարչապետի աշխատանքից դրական սպասելիքներ ունի:
«Այն կարծիքին եմ, որ վարչապետի, պաշտոնյաների դերում տարբեր իրավիճակներում տարբեր մարդիկ են պետք: Հովիկ Աբրահամյանը ունի մեծ կազմակերպչական ջիղ, հեռատեսություն և ամենակարևորը` փորձ: Եվ այս իրավիճակում մեզ հենց այդպիսի մարդ է պետք: Նրա աշխատանքն արդյունավետ է լինելու»,- նշեց Լ.Ալեքսանյանն ավելացնելով, որ կարճ ժամանակ անց հասարակությունը կհամոզվի, որ Հ.Աբրահամյանի օրոք արագ և օպերատիվ լուծում են ստանում առկա խնդիրները: Անրադառանալով ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնի թեկանածուների հավակնորդներին, բանախոսնն ընդգծեց. «Հավակնողների անուններ չեմ կարող տալ: Կարծում եմ՝ թեկնածուներ ունենք, բոլորն էլ արժանի են»: