Բավ է պառակտվել
18-04-2014 17:58

Հայտնի է թե ով է ԱԺ-ում փոխարինելու Հովիկ Աբրահամյանին

Այսօր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատարի` ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը, կազմել է արձանագրություն` պատգամավորի մանդատը կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լեռնիկ Ռաֆիկի Ալեքսանյանին տալու վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում են ԿԸՀ լրատվական ծառայությունից: