Բավ է պառակտվել
16-05-2014 10:34

Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը մեկ տնտեսական տարածք են. Շարմազանով


՛՛Մենք երբեք չենք ասել, որ Ղարաբաղը մտնելու է Մաքսային միություն, մենք հստակ ասել ենք, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը մեկ տնտեսական տարածք են՛՛, -երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման միջազգային փոխգործակցության բաժնի պետ Անտոն Ազարովի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի անդամակցումը Մաքսային միությանը չի քննարկվել և Եվրասիական տնտեսական գոտու սահմանները կլինեն Հայաստանի Հանրապետության ներկայիս սահմանների շրջանակներում:

՛՛Ես վերահաստատում եմ, որ իշխանությունները շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի տնտեսական հզորացման մեջ, իսկ Ձեր նշած պաշտոնյան չեմ կարծում, որ այն մակարդակի պաշտոնյա է, որ պետք է նման հայտարություններ անիկամ որին պետք է քննարկել՛՛, -հավելեց Շարմազանովը:

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսակետ տեղադրելուն, ապա ՀՀԿ մամլո խոսնակն ասել է, որ նման բան չի կարող լինել, մաքսակետ չի կարող տեղադրվել: