Բավ է պառակտվել
24-04-2014 14:28

Լեհաստանի դեսպանի համոզմամբ՝ թեև հայ-թուրքական արձանագրությունները սառեցված են, բայց դա ժամանակի խնդիր է

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել նաև  ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, տեղից հայտնում է Gisher.news-ի թղթակիցը: «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի նախագահի նախաձեռնությունը, ով քաղաքական հեռատեսություն ցուցաբերեց՝ անձամբ նախաձեռնելով երկխոսությունը Թուրքիայի հետ»,- նշեց դեսպանը: Վերջինիս համոզմամբ չնայած այս պահին   հայ-թուրքական արձանագրությունները սառեցված են, բայց դա ժամանակի խնդիր է: «Տարածաշրջանում խաղաղություն, կայունություն հաստատելու միակ ճանապարահը բանակցություններն ու  երկխոսությունը են»,-վստահություն հայտնեց Զդիսլավ Ռաչինսկին: