Բավ է պառակտվել
20-05-2014 17:09

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Լեհաստանի դեսպանին

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն: Հանդիպմանը ներկա էր Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը:

Դեսպանը Լեհաստանի քաղաքական ղեկավարության եւ իր անունից շնորհավորեց Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ փոխանցեց Սեյմի եւ Սենատի նախագահների բարեմաղթանքները եւ պաշտոնական հրավերը հունիսի 4-ին Վարշավայում մասնակցելու Լեհաստանում կայացած առաջին ազատ ընտրությունների անցկացման 25-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների եւ հրավերի համար` ԱԺ նախագահը բարձր գնահատեց երկու երկրների միջեւ առկա քաղաքական երկխոսության մակարդակը եւ նշեց, որ երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման համար առկա են բոլոր նախադրյալները: «Հայ եւ լեհ ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը դարերի պատմություն ունեն, ինչը լավ հիմք է ստեղծում այսօրվա միջպետական հարաբերությունների զարգացման համար»,-նշեց ԱԺ նախագահը:

Հանդիպման ընթացքում կարեւորվեց միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը, փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: