08-11-2014 10:16

Լավրովը հերքել է Ուկրաինայում ռուսական զորքի առկայության մասին լուրերը

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը`ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերթական անգամ ընդգծել է, որ ռուս զինծառայողներ չկան Ուկրաինայի արևելքում, և դա հաստատում է այն հանգամանքով, որ ԱՄՆ պետդեպարտամենտը հակառակը փաստող ապացույցներ չունի:
«Անգամ Ջեն Փսակին (Պետդեպի ներկայացուցիչը) ասաց, որ Պետդեպարտամենտն այդ մասին տեղեկություն չունի», -ասել է Լավրովը:
Պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը հարգո՞ւմ է կրակի դադարեցման մասին համաձայնագրի օրինականությունը, նա հայտարարել է, որ «կրակի դադարեցման համաձայնագիրը ստորագրվել է անջատողականների և Ուկրաինայի կառավարության միջև, և նրանք պետք է ավարտին հասցնեն այդ գործընթացը»:
Ավելի վաղ ԱՄՆ պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չունի տեղեկություններ Ուկրաինայի տարածքում ռուսական ռազմական տեխնիկայի առկայության վերաբերյալ, սակայն, նաև նշել էր, որ Վաշինգտոնն անհանգստացած է նման հաղորդագրություններից:
Այն մասին, որ Լուգանսկում Ռուսաստանի տարածքից մտած 32 տանկից բաղկացած շարասյուն կա, երեկ խաղորդել էր Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն: