28-07-2014 12:02

Լավրովը Քերիին խնդրել է չխոչընդոտել Ուկրաինայի հետ ԵԱՀԿ դիտորդների աշխատանքին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցում խնդրել է իր ենթականերին հանձնարարել՝ չխոչընդոտել Ուկրաինայի հետ սահմանային «Գուկովո» եւ «Դոնեցկ» անցակետերում ԵԱՀԿ դիտորդների աշխատանքին:

Լավրովն ու Քերրին ընդգծել են Ուկրաինայում անհապաղ հրադադարի անհրաժեշտությունը:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համաձայնել են, որ չնայած մոտեցումների տարբերություններին՝ հարկավոր է անհապաղ հասնել ներուկրաինական կոնֆլիկտի գոտում հրադադարի հաստատման եւ հակամարտող ուժերի միջեւ բանակցությունների մեկնարկին»,- ասվում է հաղորդագրությունում: