Բավ է պառակտվել
11-09-2014 11:26

ՆԱՏՕ-ն տենդագին որոնում է իր գոյության իմաստը.Լավրով

ՆԱՏՕ-ն տենդագին որոնում է իր գոյության իմաստը՝ Մոսկվան ներկայացնելով որպես սպառնալիք, այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Հիշում եմ՝ 10 տարի առաջ ինչպես էին ընդլայնում ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն՝ հապճեպ ներառելով ոչ միայն նախկին ՏՓԽ-ի (Տնտեսական փոխօգնության խորհրդի) եւ Վարշավյան պայմանագրի անդամ արեւելաեւրոպական երկրները, այլեւ մերձբալթյան երեք հանրապետությունները,- ասել է նա: -Իսկ ՆԱՏՕ դաշինքը, մեր խորին համոզմամբ, կորցրել է գոյության իմաստը եւ տենդագին որոնում է այն»: «Աֆղանստանից հետո պարզ դարձավ, որ այդ թեման այլեւս չի համախմբում դաշինքին, եւ Բրյուսելն ուրախությամբ սկսեց խաղարկել ռուսական խաղաքարտը՝ որոշելով մեզ ներկայացնել որպես սպառնալիք», - շարունակել է Լավրովը: Ըստ նրա՝ Ռուսաստանը քանիցս հարցրել է արեւմտյան գործընկերներին՝ արդյոք պե՞տք է ընդլայնել ՆԱՏՕ-ն, միգուցե ավելի լավ է մտածել ԵԱՀԿ-ի կատեգորիաներով՝ հավասար և անմասնատելի անվտանգություն բոլորի համար: «Անցավ տասնամյակ, Մերձբալթիկայի գլխին բացվեց Դաշինքի անձրեւանոցը, բայց մի՞թե այնտեղ ձերբազատվեցին երեւակայական վախերից ,- ուշադրություն է հրավիրել ՌԴ արտգործնախարար: - Ընդհակառակը»: Այժմ, նկատել է Լավրովը, մերձբալթյան հանրապետությունները, Լեհաստանի հետ միասին, ՆԱՏՕ-ին հորդորում են ՀՀՊ համակարգն ուղղել Ռուսաստանի վրա: «Ախր առողջ դատողություն ունեցող մեկը ինչպես կարող է լրջորեն քննարկել Եվրոպա մեր ներխուժումը: Դա բացառվում է» - հատկանշել է նա: