15-12-2014 07:32

Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձերն անհեռանկար են. Ս. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպման ժամանակ հայտրարեել է, թե Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձերն անհեռանկար են, եւ հարաբերությունները կարող են զարգանալ միայն իրավահավասար հիմունքներով: Հռոմում երկու արտգործնախարարների հանդիպման արդյունքների վերաբերյալ հաղորդագրությունը տեղադրված է Ռուսաստանի ԱԳՆ-ի Facebook-յան պաշտոնական էջում:
«Ուկրաինայի հարավ-արեւելքի իրավիճակի համատեքստում շեշտվել է Մինսկի պայմանավորվածությունների հետեւողական կատարման անհրաժեշտությունը եւ այդ նպատակով կոնտակտային խմբի հանդիպման շուտափույթ գումարում: Երկկողմ հարաբերությունների քննակման ժամանակ Լավրովն ընդգծել է, որ դրանց զարգացումը հնարավոր է միայն իրավահավասար եւ շահերը փոխադարձ հաշվի առնելու հիմունքներով, իսկ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձերն անհեռանկար են», - ասվում է հաղորդագրությունում:
Լավրովն ու Քերին քննարկել են նաեւ միջազգային այլ խնդիրներ: Կարծիքներ են փոխանակվել արդիական միջազգային խնդիրների վերաբերյալ՝ ներառյալ պաղեստինա-իսրայելյան խաղաղ գործընթացին նոր ազդակ հաղորդելու անհրաժեշտությունը, Սիրիայի հիմնախնդրի կարգավորումը եւ համընդհանուր համաձայնագրի մշակումը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:
Այս տարվա ընթաքում Լավրով-Քերրի 17-րդ հանդիպումը տեղի է ունեցել Իտալիայում ամերիկյան դեսպանի նստավայրում եւ տեւել է երեք ժամ: