Բավ է պառակտվել
04-06-2016 13:37

Թուրքիան անհամարժեք է արձագանքում Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Թուրքիայի արձագանքը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բունդեսթագի որոշմանը անհամարժեք է: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Կարծում եմ իրականում այս ամենի պատճառն այն է, որ Թուրքիան չի ուզում իսկապես գործընկեր լինել մի շարք հարցերում, քանի որ փորձում է պարբերաբար սկանդալներ սարքել, վիրավորել իր գործընկերներին՝ այդ թվում Եվրոպային»,- ասել է Լավրովը: Նրա խոսքով Մոսկվան գերմանական խորհրդարանի որոշումը դիտարկում է միայն որպես պատգամավորների կամքի արտահայտություն: «Հավանաբար դեր են կատարել որոշ նկատառումներ, որոնք այս քվեարկության նախաձեռնողներին դրդել են առաջարկել, որ դա հենց հիմա արվի, բայց ես չեմ կարող այս թեմայով ինձ շահարկումներ թույլ տալ: Բնականաբար մենք իմացել ենք, որ պատրաստվում է նման քվեարկություն, բայց միայն ամենավերջին պահին»,- ասել է Լավրովը:

Գեմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին ձայների մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը, դեմ է քվեարկել մեկ պատգամավոր, մեկն էլ ձեռնպահ մնացել: