Բավ է պառակտվել
10-02-2016 12:52

Լավրով. Թուրքիան և ԻՊ-ը գաղտնի բանակցություններ են վարում

Թուրքիան և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գաղտնի բանակցություններ են վարում, քննարկում են մաքսանենգ մատակարարումների նոր տարբերակներ: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մեզ շատ են անհանգստացնում հաղորդումներն այն մասին, որ թուրքերը կոնկրետ պլանավորում են կամ նույնիսկ, կարող Է պատահել, արդեն սկսել են յուրացնել Սիրիայի տարածքի մասերը՝ այնտեղ վրանային ավաններ ստեղծելու պատրվակով, որպեսզի դրանցում կուտակեն սիրիացի փախստականներին՝ նրանց թույլ չտալով հատել Թուրքիայի սահմանը, որտեղ, նրանց խոսքով, ճամբարներն արդեն լեփ-լեցուն են»,-նշել Է ՌԴ նախարարը: Թուրքիայի կողմից շարունակվում են խոսակցություններն այն մասին, որ Սիրիայի տարածքում պետք Է ստեղծվի ԻՊ-ից ազատ անվտանգության գոտի,-շարունակել Է ՌԴ ԱԳ նախարարը:-Բոլորը հասկանում են, որ խոսքը վերաբերում Է քրդական երկու միջատարածքների միջեւ սահմանային հատվածին, որոնց ուժերի միավորումը Թուրքիան բացարձակապես անընդունելի Է համարում իր համար թեկուզև այն պատճառով, որ դա կփակի Սիրիայում գործող զինյալներին մատակարարումներ իրականացնելու եւ նրանցից մաքսանենգ մատակարարումներ ստանալու Թուրքիայի հնարավորությունները»: «Տեղեկություններ կան այն մասին, որ ԻՊ-ի ղեկավարությունը շարունակում Է գաղտնի շփումները Թուրքիայի ղեկավարության հետ,-նշել Է Լավրովը:-Նրանք քննարկում են գործողությունների տարբերակները ներկա պայմաններում, երբ մեր ռազմատիեզերական ուժերի հարվածների արդյունքում լրջորեն սահմանափակվել են մաքսանենգության ավանդական երթուղիների հնարավորությունները»: ՌԴ-ի տվյալներով՝ «թուրքերը ՆԱՏՕ-ում արդեն քննարկել են Սիրիայի տարածքում ԻՊ-ից ազատ գոտիների ստեղծման ծրագրերը»: «Դա, իհարկե, միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների խախտում կլինի, ինչպես նաև Էականորեն և որակապես կսաստկացնի լարվածությունը»,-ընդգծել Է Լավրովը: Նա այն կարծիքին Է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան Թուրքիային թույլ չի տա իրականացնել Սիրիա լայնամասշտաբ ներխուժման պլանները: «Ես չեմ կարծում եմ, որ դա տեղի կունենա, որովհետև մանր սադրանքները, որոնց մասին ես արդեն ասացի (վրանային ավանների կառուցումը, Սիրիայի տարածքում 100-200 մետր խորությամբ ինչ-ինչ ինժեներային կառույցների նախապատրաստումը), դա, այնուամենայնիվ, լայնամասշտաբ ներխուժում չԷ»,-ասել Է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավարը: