Բավ է պառակտվել
02-03-2015 15:19

Լավրովը սրբապղծություն է համարել Նեմցովի սպանությունն օգտագործելու փորձերը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սրբապղծություն է համարել ընդդիմադիր գործիչ բորիս Նեմցովի սպանության վերաբերյալ «քաղաքականացված եւ սադրիչ» մեկնաբանությունները: «Սրբապղծություն է նման ողբերգությունները, ինչպիսին Բորիս Նեմցովի ստոր սպանությունն է, օգտագործել քննչական եւ արդարադատության մարմիններին փոխարինելու փորձերի համար՝ առաջ քաշելով բացահայտ քաղաքականացված, մերկապարանոց ու սադրիչ մեկնաբանություններ»,-հայտարարել է Լավրովը՝ ելույթ ունենալով Ժնեւում ընթացող ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում: