Բավ է պառակտվել
06-05-2017 19:28

Հայաստանում ռուսական ռազմակայանը պատրաստ է միանալ ԻՊ-ի դեմ պայքարին

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու հարցում արտերկրում գտնվող մի շարք ռուսական ռազմակայանների պատրաստվածության մասին: Դրանց թվում է նաև Հայաստանում գտնվող ռազմակայանը:
«Ցավոք սրտի ԻԼԻՊ-ը ոչ միայն հիմնավորվել է Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում, այլև դեռ չի ցանկանում հանձնվել, բայց մենք անպայման կոչնչացնենք այն: Բայց նաև այս փուլում՝ այն սկսել է ակտիվանալ Աֆղանստանում, հատկապես դրա հյուսիսային շրջաններում, որոնք կպած են մեր հարևանների և դաշնակիցների սահմաններին»,- «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Լավրովը:
Նա ընդգծել է, որ համապատասխան ստորաբաժանումները, որոնք ՀԱՊԿ անդամները հատկացրել են Արագ արձագանքման հավաքական ուժերին ( ԱԱՀՈւ), մշտապես պատրաստ են գործողությունների դիմել, ինչպես որ պատրաստ են նաև տաջիկստանում, Ղրղզստանում և Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանները:
« Քանի դեռ այդ ախտը չի ոչնչացել՝ այդ առաջնահերթությունները պահպանվելու են»,- ընդգծել է Լավրովը:
Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում տեղակայված է ռուսական 102—րդ ռազմաբազան, որը ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգի շրջանակներում մարտական հերթապահություն է իրականացնում:
2010թ. օգոստոսի 20-ին ՀՀ-ն և ՌԴ-ն ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը երկարացրել են մինչև 2044թ.:Արձանագրությունը նախատեսում է նաև նրա աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտների ընդլայնում:
Ռազմաբազան համալրված է« С-300В» և «Бук-М1-2» զենիթահրթիռային համակարգով, «ՄԻԳ -29» կործանիչներով, «Ми-8МТ» ռազմատրանսպորտային ուղղաթիռներով, և հարվածային «Ми-24П»-ով: