22-04-2016 14:18

Մենք ողջունում ենք Հայաստանի ներկայացրած առաջնահերթությունների ծրագիրը.Լավրով

ՌԴ արտգործնախարարը Երևանում հայտարարեց, որ Ռուսաստանը լիովին կողմ է ՀԱՊԿ հայկական նախագահության ներկայացրած առաջնահերթությունների ծրագրին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շնորհակալություն հայտնեց ՀԱՊԿ անդամների աշխատանքային արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար:

Նա ընգծեց, որ կողմերն ակտիվորեն համագործակցում են տարբեր կառույցների, մասնավորապես` ՀԱՊԿ-ի շրջանակում, որն այժմ նախագահում է Հայաստանը:

«Մենք հատկապես զգացված ենք, որ ՀԱՊԿ դաշնակիցների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար առաջարկներ են մտցվել ահաբեկչության, ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ»,- նշեց Լավրովը:

Նրա խոսքով` բանակցությունները ցույց են տվել, որ հաջող համագործակցություն է իրականացվում ոչ միայն երկկողմ ձևաչափում, այլև` միջազգային կառույցներում, նախևառաջ` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում:

Լավրովը նաև ընդգծեց, որ Հայաստանը ՌԴ-ի առանցքային գործընկերն է ԱՊՀ տարածքում, իսկ Ռուսաստանը սատարում է հայկական կողմի ջանքերը, որոնք ուղղված են ԱՊՀ-ի հեղինակության ամրապնդմանն ու բարձրացմանը: