Բավ է պառակտվել
25-12-2014 08:43

Ռուսաստանը կընդլայնի գործընկերների շրջանակը.ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը իրավաբանական գործողությունների կդիմի, եթե գործընկերները խախտեն միջազգային պարտավորությունները, հայտարարել է ՌԴարտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտի» հետ զրույցում։ «Կհասնենք նրան, որ մեր գործընկերների միջազգային պարտավորությունները չխախտվեն, դրանք արդեն իսկ խախտվում են...Անհրաժեշտության դեպքում համապատասխան իրավաբանական գործողություններ կձեռնարկենք», - նախազգուշացրել է նախարարը։ «Բացի տնտեսական դիվանագիտությանը վերաբերող միջազգային իրավական բնագավառից, մենք ունենք նաեւ երկրորդ՝ քաղաքական ոլորտը. գործընկերների շրջանակի ընդլայնում, որոնք պատրաստ են մեզ հետ հավասար հիմունքներով գործեր վարել՝ առանց թելադրանքի, շահերի հավասարակշռության հիման վրա, այդ թվում նաեւ՝ առեւտրում եւ տնտեսությունում, շարունակել է նա: - Գործընկերների այս շրջանակը չի նեղանում»: Ռուսաստանը վաղուց է զբաղվում իր առեւտրատնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիայով, հիշեցրել է Լավրովը: «Մենք արդեն երկար տարիներ զբաղվում ենք Արեւելքում, Հարավում, Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում մեր կապերն ընդլայնելով», - նշել է ՌԴ արտգործնախարարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նախարարը վստահ է, որ անհրաժեշտ է հույսը սեփական ուժերի վրա դնել, «որպեսզի մեր տնտեսական, պարենային, տեխնոլոգիական եւ, իհարկե, ռազմական անվտանգությունը ինքներս ապահովենք»: