02-04-2016 14:19

Լավրովը բանակցություններ է վարել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ: Ս. Լավրովը բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շփումներից, բանակցել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Նա կոչ է արել ջանքեր գործադրել բռնություններին վերջ տալու համար: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ հրատապ բանակցություններ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարը: