Բավ է պառակտվել
07-07-2016 14:01

Լավրովը կայցելի Ադրբեջան. ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը հուլիսի 11-12-ը կայցելի Ադրբեջան, որտեղ կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հուլիսի 11-12-ն ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան և Բաքվում առաջիկա հանդիպումների շրջանակում կքննարկի երկկողմ օրակարգի այժմեական հարցեր, նաև կարծիքներ կփոխանակի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ», - տեղեկացրել է նա:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Լավրովը հուլիսի 12-13-ը կմեկնի Ղազախստան, որտեղ կմասնակցի Մերձկասպյան երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին: