Բավ է պառակտվել
12-05-2015 16:51

Լավրովը Քերրիին նվիրել է վերնաշապիկ, կարտոֆիլ և լոլիկ (լուսանկարներ)

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր ամերիկացի գործընկեր Ջոն Քերրիի հետ Սոչիում հանդիպման ժամանակ նրան նվիրել է Հաղթանակի խորհրդանիշով վերնաշապիկ, կարտոֆիլ և լոլիկ: Այդ մասին հաղորդվում է ՌԴ ԱԳՆ-ի Facebook-ի էջում: Ինչպես պարզաբանել են ռուսաստանցի դիվանագետները, այդ բանջարեղենը Ջոն Քերրիի կողմից Լավրովին նախորդ տարին բերած բանջարեղենի «հեռավոր բարեկամներն» են:

Բացի այդ Քերրին իր հետ Վաշինգտոն կտանի նաև Հաղթանակի խորհրդանիշով վերնաշապիկը: Փոխարենը պետքարտուղարը Սերգեյ Լավրովին հանձնել է ռուսաստանյան ԶԼՄ-ներից զետեղված արտահայտությունների հավաքածուն, որոնք, իր կարծիքով, պատշաճ կերպով չեն արտացոլում ռուս-ամերիկյան հարաբերությունների իրական ներուժը: Քերրիի խոսքով՝ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները պետք է բարելավվեն: Լավրովը իր գործընկերոջ հետ հանդիպման է եկել «Պոբեդա» ռետրոմեքենայով:

Լավրովի և Քերրիի հանդիպումից հետո տեղի կունենա ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ օրակարգը հագեցված է լինելու, սակայն պատժամիջոցների թեման չի քննարկվելու: Ինչպես նշել է Պեսկովը, Մոսկվայում բարձր են գնահատում Քերրիի այցը: