Բավ է պառակտվել
06-04-2016 14:41

Լավրովը պատրաստվում է Երևան այցելել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատրաստվում է ապրիլի 21-22-ին Երևան այցելել։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: 
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 6-ին մեկնում է Բաքու` Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ եռակողմ հանդիպմանը մասնակցելու։