Բավ է պառակտվել
25-11-2015 09:14

Լավրովը չեղյալ է հայտարարել այցելությունը Թուրքիա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չեղյալ է հայտարարել այցելությունը Թուրքիա: Այդ որոշումը կայացվել է ռուսական ՍՈւ-24 ռմբակոծիչի հետ կատարված միջադեպից հետո: «Նախագահը պարզ ու հստակ հայտարարեց, որ կատարավածը չի կարող չազդել ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Այդ կապակցությամբ որոշվել է չեղյալ համարել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Ստամբուլում, որը պետք է կայանար նոյեմբերի 25-ին», -ասել է Լավրովը: Նշենք, որ նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանից 1000 մետր դեպի Լաթաքիա ընկած տարածքում թուքական ուժերի կողմից խոցվել էր ռուսական ՍՈւ24 ռմբակոծիչը, ինչի հետևանքով երկու օդաչուները մահացել էին: