Բավ է պառակտվել
12-02-2016 11:48

Լավրովը պարզաբանել է Ռուսաստանի աջակցությամբ Հալեպի վրա հարձակման անհրաժեշտությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Սիրիայում Ռուսաստանի աջակցությամբ կառավարական ուժերի լայնածավալ հարձակումը Հալեպի վրա: Ըստ նրա, քաղաքի մի մասը վերահսկվում է արմատական իսլամիստների կողմից:
Սիրիան լայնածավալ հարձակում է իրականացնում Հալեպի մոտակայքում քանի որ. «անհրաժեշտ է հարձակվել նրանց վրա, ովքեր նվաճել քո հողը»: Այս մասին Սիրիայի աջակցության Միջազգային խմբի նիստից հետո հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի ղեկավար Սերգեյ Լավրովը: Վերջին օրերին արևմտյան երկրների ԶԼՄ-ները բազմիցս քննադատել են Ռուսաստանի գործողությունները, որի աջակցությամբ Սիրիայի կառավարության բանակը կարողացել է առաջ շարժվել Հալեպի տարածքում. «Մենք այսօր շատ ենք խոսել Հալեպից, - ասել է Լավրովը, - մեր հասցեին բազմաթիվ մեղադրանքներ են հնչել, ինչը ես չեմ կրկնի, նրանք հնչեւմ են ամեն օր»: «Եթե անօրինական զինված խմբավորումների կողմից գրաված քաղաքի ազատագրումն ագրեսիա է, ուեմն, միգուցե ... Հարձակվել նրանց վրա, ովքեր գրավել են քո հողը, անհրաժեշտ է», - ասել է Լավրովը:
Ըստ Լավրովի զինյալները, որոնք գտնվում են Սիրիայի Հալեպ քաղաքի մերձակայքում, մատակակարումներ են ստանում Թուրքիայից: Նա նշել է, որ Հալեպի արևմտյան արվարձանները մինչ օրս վերահսկվում են «Ջաբհաթ ան-Նուսրա», «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորումների կողմից: «Նրանք Հալեպը շրջափակում են արևմտյան կողմից, արևելյան կողմում կառավարական ուժերը մեր օգնությամբ ապահովել են այդ քաղաքի ապաարգելափակումը: Մեր տեղեկություններով՝ նրանք, որոնք փախչում են այդ շրջանից, զինյալներն են, որոնք փրկվում են: Չմոռանանք, որ բոլոր նրանք, որոնք գտնվում են Հալեպի շուրջ՝ և´ «Ջաբհաթ ան-Նուսրան», և´«Ջեյշ ալ-Իսլամը», և´«Ահրար աշ-Շամը» ու մյուս առանձին՝ ավելի չափավոր խմբավորումները, մատակարարվում են նույն երթուղով՝ Թուրքիայից եկող կետից:
Այսպիսով, այսօր Մոսկվային, պաշտոնական Դամասկոսին աջակցությունը դադարեցնելու կոչ են արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: